Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինդոնեզիայում երկրաշարժից զոհվել է 91 մարդ

Քաղաքականություն
indonezia

Ինդոնեզիայում երեկ տեղի ունեցած 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 91 մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ տեղեկատվական գործակալությունից, որը հղում էAssociated Press -ին։ Ըստ աղբյուրի՝ մի քանի հարյուր մարդ վիրավոր է։   Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների գործակալության մամուլի խոսնակ Սուտոպո Նուգրոխոյի փոխանցմամբ՝ զոհերի թիվը կարող է կտրուկ աճել, որովհետև փրկարարները դեռ չեն հասցրել մաքրել հսկայական քանակությամբ փլուզված շենքեր, շինություններ: Երկրաշարժն այնքան հզոր է եղել, որ այն զգացել են հարևան Բալի կղզում, որը զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկն է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հրահանգել է արտակարգ իրավիճակների ծառայությանն ու ոստիկանությանը արագացնել փրկարարական աշխատանքները։