Բացել լրահոսը Փակել լրահոսը
438159940_407323058930469_6873949001516958719_n
A A
Պաշտոնական

Շիրակի մարզում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Մայիսի 6-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քեթի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ` Ա. Մ.), «Volkswagen» (վարորդ` Ս. Մ.) և «VAZ» (վարորդ` Կ. Կ.) մակնիշների ավտոմեքենաները:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ֆ. Կ.-ն (ծնված 1958 թ.), Լ. Մ.-ն (ծնված 1984 թ.), Ս. Մ.-ն (ծնված 2000 թ.), Մ. Մ.-ն (ծնված 2000թ.) և Ք. Բ.-ն (ծնված 1981 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ Մ. Մ.-ի և Ք. Բ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Ֆ. Կ.-ն, Լ. Մ.-ն և Ս. Մ.-ն՝ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: