Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինդոնեզիայում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կանխատեսվել է ցունամի

Հասարակություն
bali

 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել  Ինդոնեզական Բալի և Լոմբոկ զբոսաշրջային կղզիներում: Օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է ցունամիի առաջացման վտանգ:

Ինչպես նշում է Reuters-ը, ստեղծված իրավիճակը խուճապ է առաջացրել  կղզիներում հանգստացող զբոսաշրջիկների ու տեղացիների շրջանում:  Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոմբոկ կղզու հյուսիսային ափից 15 կմ հեռավորության վրա: Ստորգետյա ցնցումները զգացվել են ընդամենը մի քանի վայրկյան, սակայն այն բավական է եղել  խուճապ առաջացնելու համար: Մարդիկ դուրս են վազել տներից, հյուրանոցդներից ու ռեստորաններից: Մի քանի վայրկայնում փողոցները լցվել են մարդկանցով: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություն չկա: