Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարտի մեկի համար մեղավոր է նաեւ Նիկոլ Փաշինյանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
tatev

 «Մարտի մեկի դեպքը ոչ միայն քաղաքական է, այլ նաեւ ազգային է։ Մարտի մեկի համար մեղավոր չէ միայն Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, մեղավոր է նաեւ Նիկոլ Փաշինյանը»,- այսօր անդրադառնալով Մարտի մեկի գործին հայտնեց ՀՀ ԶՈւ պահեստի նախկին հրամանատար Վոլոդյա Հովհաննիսյանը, ավելացնելով, որ մեղավոր է նաեւ հակամարտության երկրորդ կողմը։ Ըստ Հովհաննիսյանի՝ հարցաքննության կանչում են Մարտի մեկի հետեւանքները, չեն կանչվում հարցաքննության Մարտի մեկի պատճառները։ «Դեմ եմ, որ Ռոբերտ Քոչարյանին դարձնեն քավության նոխազ։ Պետք է պատասխան տան Ալիկ Արզումանյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը»։