Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերից» «Դեդը» ազատ կարձակվի

Քաղաքականություն
Ded

«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը՝  Դեդը ազատ կարձակվի։ Քիչ առաջ դատավոր Արշակ Վարդանյանը որոշեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մարտիրոս Հակոբյանին։ Հիշեցնենք, որ Մարտիրոս Հակոբյանն այս պահին գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում և ստացիոնար բուժում է ստանում։ Մարտիրոս Հակոբյանը բազմաթիվ հիվանդություններ ունի։ Այսօր նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը միջնորդեց նաև Մարտիորս Հակոբյանի համար որպես գրավ սահմանել 500 հազար դրամ ՝ պատճառաբանելով, որ Մարտիրոս Հակոբյանի ընտանիքը պետք է հոգա նաև նրա բուժման ծախսերը։  Այսօր պաշտպանը միջնորդեց նաև անձնական երաշխավորագրերով փոխել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Հակոբյանի խափանման միջոցը։ Նրա համար անձնական երաշխավորագրեր ներկաայցնելու համար դատարան կներկայանան ԲՀԿ-ական պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը։ Պատգամավորները դատարան կներկայանան 13։30։ Ավելի ուշ կալանքից ազատ արձակվեց նաև Արայիկ Հակոբյանը։ Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և որպես խափանման միջոցը փոխելու հիմք ընդունեց պատգամավորների անձնական երաշխավորագրերը։