Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարամեջ համայնքից մինչեւ 18 տարեկան երեխաներ են հոսպիտալացվում. Առավոտ

Հասարակություն
saramej

Մոտ մեկ շաբաթ է, Լոռու մարզի Սարամեջ համայնքից՝ մինչեւ 18 տարեկան երեխաներ են հոսպիտալացվում Սպիտակի բժշկական կենտրոն: Երեխաների մոտ նախնական ախտորոշումը աղիքային ինֆեկցիան է: Թե ո՞րն է ինֆեկցիայի առաջացման պատճառը, դեռ պարզ չէ: «Կասկածում են, որ ջուրն ու սնունդն է հիվանդության պատճառը: Երեխաները բոլորը տարբեր թաղամասերի բնակիչներ են: Բացի այդ, իրենք օգտվում են տարբեր տեղերի ջրերից: Կան, որ սարերից հոսող ջրից են օգտվում, կան նաեւ ընտանիքներ, որ իրենց տան կողին ջրհոր են սարքել եւ օգտվում են: Թե՛ ջրից է, թե՛ սնունդից, ոչ մի բան չեմ կարող 100 տոկոսով կամ ասել, կամ հերքել: Այս երկու օրը իրավիճակը մեղմացել է: Երեկ դեպք չենք ունեցել, այսօր դեռ չեմ տեղեկացել: Մի մասն էլ արդեն դուրս են գրվում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սարամեջ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը:  Համայնքում վարակի առաջացման պատճառները պարզելու համար նմուշառում են վերցրել Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի «Լոռի» մասնաճյուղի աշխատակիցները:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով