Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երևան Սիթին» նորից իջեցրել է թանկացրած ապրանքների գները

Պաշտոնական
Yerevan-City

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հայտարարել է հունիսի 1-ից թանկացած ապրանքատեսակների՝ հին գներով վաճառքին վերադառնալու մասին։ «Մեր ընկերությունները ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթեքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցված տարբեր ԱՁ-ներով` այդկերպ նպատակ ունենալով ապահովվել մանրածախ վաճառքի ցածր գները: Ստեղծված իրավիճակում, հասկանալով տվյալ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարում ենք, որ վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերադարձնում ենք նախկին մակարդակի, և դրանք անփոփոխ են: Պատրաստակամ ենք գործող օրենքների խստագույն պահպանմամբ շարունակել մեր հետագա գործունեությունը», - ասվում է ընկերության տարածած հայտարարությունում։ Հունիսի 1-ից հանրապետության խանութներում թանկացել է միսն ու պտուղ-բանջարեղենը, գյուղատնտեսական որոշ այլ ապրանքներ․ թանկացումը կազմում է մինչև 20%։ Թանկացումները բացատվրում են ԱԱՀ վճարելու անհրաժեշտությամբ և հետևել են «Երևան Սիթի» ցանցում ԱԱԾ-ի կողմից հարկերի նվազեցման սխեմայի բացահայտմանը, ցանցում ԱԱՀ ու շահութահարկ վճարելու փոխարեն ԱՁ-ներ էին գրանցվում՝ շրջանառության հարկ վճարելու համար, նույն սխեմայից էին օգտվում բազմաթիվ այլ ցանցեր։ Նույն օրը 11 առևտրի ցանց և սուպերմարկետ նամակ են գրել վարչապետ Փաշինյանին, որտեղ, մասնավորապես, անթույլատրելի են համարում ԱԱՀ-ով գյուղմթերքի հարկումը առևտրի ցանցերում ու հանդիպում խնդրում՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Փաշինյանն, իր հերթին, կոչ էր արել «բոյկոտել թալանչիներին ու կոռուպցիոներներին»։