Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մշակույթի բոլոր ճյուղերը կլաններով կառավարվում էր» (տեսանյութ)

Հասարակություն
mshakuyt

Հրավիրված եմ եղել, բայց նախընտրեցի չգնալ եւ համացանցով հետեւել՝ անդրադառնալով մշակութային գործիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանն, ասաց ռեժիսոր Արա Շիրինյանը: «Շատ հստակ ուղերձ հնչեց, որ պետությունը լավ կլինի չխառնվի մշակութային գործերին եւ ստեղծի պայմաններ, որ մշակութային գործիչը եւ հանդիսատեսը միմյանց հետ առնչվեն »: Գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանն այդ հանդիպմանը հրավիրված չի եղել: «Լավ է, որ չեմ գնացել, հակառակ դեպքում վատ վիճակում կհայտնվեի: Խոսափողի մոտ հերթ էր՝ իրենց  քծնանքն արտահայտելու համար: Տեղի մտավորականները Բաղրամյան 26-ի ցուցակից  էին»: Մշակութային կյանքը նույնքան ավտորիտար էր, որքան քաղաքական կյանքը, ասում է Արա Շիրինյանը: «Չկար հանդուրժողականություն, մշակութային բնագավառում որեւէ այլընտրանք կամ նոր գաղափար չէր կարող ներկայացվել, բոլոր ճյուղերը կլաններով կառավարվում էր: Մինչդեռ պետք է հակառակը լիներ: Նոր նախարարի նշանակումը հույս է ներշնչում: Եթե այս մենաշնորհը կփոխվի, ապա բյուջեի փողերը չեն մսխվի»: Ինձ  չի վախեցնում, որ երիտասարդի են նշանակում, կարեւորը տեղյակ լինի եւ մենեջերի հատկանիշներ ունենա,-եզրափակեց Վահրամ Մարտիրոսյանը: