Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմավիրի մարզում սննդային թունավորումից տուժել է 90 մարդ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
TAAr-5V702Y

Մայիսի 17-ին, ժամը 18:34-ին Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից: Նրանցից 20-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: 30-ը տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, և այժմ անցնում են բուժզննում: Արմավիրի բժշկական կենտրոն է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 20:00-ի դրությամբ 2 հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 55 աշխատակից: Ժամը 20:30-ի դրությամբ 2 հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 60 աշխատակից: Ժամը 21:00-ի դրությամբ հիվանդանոցներ է դիմել 67 աշխատակից: ԱԻՆ


Իսկ առողջապահության նախարարությունից հայտնում են. Քննարկվել են թունավորման առաջացման բոլոր հնարավոր վարկածները: Նախնական վարկածով գործ ունենք սննդային թունավորման հետ: Իրականացվել է շրջակա միջավայրի օբյեկտների, սննդամթերքի և տուժածներից կենսաբանական նյութի նմուշառում՝ լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով: Պարզվել է, որ բոլոր տուժածները կերել են նույն սննդամթերքի մատակարարմամբ զբաղվող կազմակերպության պատրաստած բուտերբրոդներ՝ կոտլետով և հավի մսով: Նույն սնունդն օգտագործել է կազմակերպության 200-ից ավելի աշխատակից:  Աշխատանքները շարունակվում են, տվյալները ճշտվում: