Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինկոմիսարիատների աշխատակիցները հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)

Հասարակություն
Untitled1-6

Սևանի և մի շարք այլ մարզերի զինկոմիսարիտների աշխատակիցները եկել էին Կառավարության շենքի դիմաց այն խնդրով, որ վերանայվի զինվորական կոմիսարիատների կազմակերպչական կառուցվածքային փոփոխությունների արդյունքում զինկոմիսարիատների լուծարման հարցը։ Միայն Սևանում առկա  44 զինկոմիսարիատներից մնալու է միայն 14-ը։ Արդյունքում մարդիկ զրկվելու են աշխատանքից։ Որպես լուծման տարբերակ աշխատակիցներին առաջարկվել է,  որևիցե մարզ տեղափոխելու դեպքում իրենց տրամադրել վարձով բնակարաններ, բայց այս պարագայում էլ ցածր աշխատավարձերի պատճառով նրանք չեն կարող վճարել բնակարանի վարձը։  Օպտիմալացման առաջին փուլի վերջնաժամկետը մայիսի 21-ն է և այդ ժամաակ լուծարվելու են իրենց հետ կնքած աշխատանքային պայմանագրերը։  Կառավարության նամակների և ընդունելությունների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյաի   խորհրդով նրանք գնացին Պաշտպանության նախարարություն, որպեսզի անձամբ հանդիպում ունենան նախարարի հետ:  Սակայն հանդիպումը այդպես էլ չկայացավ, փոխարենը մասնակիցների հետ զրուցեց   ՀՀ Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը, ով խոստացավ մեկ շաբաթվա ընթացքում կարգավորել հարցերը: Լուծումը   չգոհացրեց  ակցիայի մասնակիցներին և նրանք բողոքի ակցիան շարունակում են վարչապետի աշխատավայրի դիմաց: