Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դրոյի գործով» ցմահ դատապարտվածին Վերաքննիչն էլ մերժեց

Հասարակություն
023d7edc1188f2f50d18e08f1c29a377

«Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունուն  Վերաքննիչ դատարանն էլ մերժեց:   Դատարանն անփոփոխ թողեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ըստ որի մերժվել է Արսեն Արծրունու պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելը, կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու բողոքը:  Պաշտպան Նարինե Ռշտունու համար  սպասելի էր դատարանի նման որոշումը: «Եթե այդ որոշումը դրական լիներ, մեր ուզածով լիներ եւ Արսեն Արծրունին ազատ կարձակվեր, այդ նախադեպը ի վերջո կստեղծվեր:  Երեւի մեր արդարադատությունը, եթե տվյալ պարագայում կարող ենք այդպես կոչել պատրաստ չէ դեռ դրան,  ցավոք սրտի» : Ցմահները ներման խնդրագրով կարող էին դիմել նաեւ նախագահին: Այս տարիներին, սակայն  ներման որեւէ խնդրագիր հավանության չի արժանացել: Սահմանադրական փոփոխություններից հետո ցմահներին  ներում է շնորհելու վարչապետը: «Դեռ չգիտենք ո՞վ է լինելու վարչապետը, ինչ կփոփոխվի: Ամեն դեպքում մեր նախկին նախագահը հնարավորություն ուներ ներում շնորհելու, բայց որքան տեսնում եք, ներումը չշնորհվեց: Հույս ունենք, կարող է նոր վարչապետը իր նշանակվելու առթիվ գնա այդ արդար քայլին»,- ասաց պաշտպանը:    Ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին առողջական խնդիրներ ունի: Նրա մոտ ախտորոշվել է խպիպ եւ ներկա պահին  բուժում է ստանում: «Մեկ ամիս պետք է տեւի բուժումը, որից հետո ինչպես հայտնեցին բժիշկները՝ կորոշվի վիրահատությունը որքանով է պետք»,-ավելացրեց փաստաբանը: Նարինե Ռշտունին  միաժամանակ հիշեցնում է, որ  Արսեն Արծրունին   մեղավոր է ճանաչվել ոչ թե սպանության, այլ այն  պատվիրելու մեջ, նա մարդ չի  սպանել: