Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները բերման էին ենթարկել ՔՊ անդամների (տեսանյութ)

Հասարակություն
police1

Երեկոյան Արաբկիրի ոստիկանության բաժին բերման  են ենթարկվել «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ Մեսրոպ Պապիկյանն ու Նորայր Հայրապետյանը:  Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Երեւանի «Լամբադա» կամրջի մոտակայքից՝ «փողոցում արված իմ քայլը» գրությամբ գրաֆիտիի համար: «Ոստիկանությունը պնդում է, որ այդպիսով քաղաքացիները վնասել են համայնքին պատկանող գույքը»,-  ասել է Նիկոլայ Բաղդասարյանը: Փաստաբանը, սակայն, նշում է, որ որևէ կերպ համայնքային գույքը չի վնասվել: «Վնաս պատճառելը գույքի ամբողջությունը վնասելն է, մինչդեռ ասֆալտի վրա ինչ- որ բան փչելով՝ այն չես վնասում, ասֆալտի նպատակային նշանակությունն այդպիսով որևէ կերպ չի փոխվել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Փաստաբանը նշեց նաև, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելուց հետո քաղաքացիներն ազատ կարձակվեն: Ժամը 01։02-ին բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել։