Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թալիշում ընդամենը մեկ ընտանիք է բնակվում. թալիշցի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Talish

Նախկինում մարդաշատ Թալիշը քառօրյա պատերազմից հետո դատարկվել է, այժմ այնտեղ ընդամենը մեկ ընտանիք է բնակվում՝ Օհանյանները: «Թալիշ» հիմնադրամի անդամները ցանկանում են գոնե մեկ- երկու օրով թալիշցիներին հայրենի գյուղում մեկտեղել. մայիսի մեկին ուխտագնացություն են կազմակերպում դեպի Թալիշ. Նախաձեռնողները հույս ունեն, որ մեծ թվով մարդիկ կմիանան իրենց և կվերականգնվի բարի ավանդույթը, համաձայն որի թալիշցիներն ամեն տարի մայիսի սկզբին հավաքվում էին հայրենի գյուղում՝ անկախ գտնվելու վայրից: «Թալիշ» մարտական ջոկատի հրամանատար Միքայել Ապրեսյանի խոսքով նախաձեռնությունն արդեն արժանացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հավանությանը, վերիջինս ասել է, որ հաճույքով կմիանա  իրենց: Հիմնադրամի անդամները հրավիրում են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Այն հարցին, թե կա արդյո՞ք անվտանգության խնդիր, նախաձեռնողները բազմանշանակ պատասխան տվեցին՝ կգնանք, կերևա: Ցանկացողները արդեն այսօրվանից կարող են զանգահարել՝ 094 47 34 31 համարով կամ  գրել «Թալիշ» հիմնադրամին։