Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էնքան ասեցին ապահով Հայաստան, սկսեցին հավատալ. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
GurgenExiazaryan

Ազգային անվտանգության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը զարմանալի է համարում այն, որ երկու տարի առաջ ադրբեջանական կողմն իրենից անկախ հասկացավ, որ կարող է առաջ շարժվել: Ըստ Գուրգեն Եղիազարյանի, մինչև այդ` նման բան չէր եղել, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը միշտ էլ համարժեք պատասխան է տվել հակառակորդին. «Մեզ 10 տարի կերակրում էին ապահով Հայաստանի հեքիաթով, 10 տարի շարունակ, երբ որ գալիս էին ընտրությունների, հարցնում էին՝ դուք չեք ուզո՞ւմ ապրել ապահով Հայաստանում, Հայաստանի Հանրապետության միջին բնակիչը շատ է ցանկանում ապրել ապահով Հայաստանում, էդ ապահովն էնքան ասեցին, որ սկսեցին հավատալ»: ԱԱԾ պետի նախկին տեղակալը ապրիլյան պատերազմի գլխավոր պատասխանատու է համարում պաշտպանության նախարարության ղեկավարությանը, ինչին ի պատասխան Վովա Վարդանովն անկեղծանում է, որ մեղավոր են բոլորը. «Մեղավոր են լրագրողները, որ մինչ ապրիլյան դեպքերը բավականաչափ ուշադրություն չէին դարցնում բանակում առկա խնդիրներին, ինչո՞ւ ոչ, մեղավոր եմ նաև ես, որ իմ պարապմունքների ժամանակ ավելի շատ բան չեմ սովորեցրել»: Նախկին զինվորականի կարծիքով հայկական կողմն առաջնագծում միշտ էլ զոհեր կունենա, քանի դեռ ՀՀ զինված ուժերն ավելի մեծ ուշադրություն է դարձնում պաշտպանությանն, այլ ոչ հարձակման ներուժին: