Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձկնային պաշարները Սեւանա լճում վերջին տարիներին ավելացել են (տեսանյութ)

Քաղաքականություն
dzuk

Սեւանա լճի  էկոլոգիական վիճակը վերջին 2 տարում լավացել է, իսկ  բնական պայմանների լավացումն ուղղակիորեն ազդում է ձկների եւ խեցգետնի պաշարների վրա, ասում է Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: «Սեւանա լճում ձկնային պաշարները կազմում են 2300 տոննա, որից 2200 բաժին է ընկնում սիգին: Սիգի արդյունագործական տեսակը հավասարվել է 554 տոննայի, ծածանի պաշարները գնահատվել են  47 տոննա, իսկ իշխան ձկնատեսակինը՝ 15-17 տոննայի սահմաններում»: Ըստ Էվելինա Ղուկասյանի խեցգետնի պաշարները կտրուկ կրճատվել են՝ սխալ որսագործիքներ օգտագործելու պատճառով: Խեցգետնի  պաշարները կազմում են 2700 տոննա: Ինչ վերաբերում է Սեւանից ջրի  բացթողնմանը, դեռ դրա բացասական ազդեցությունը նկատելի չէ, ասում է Էվելինա Ղուկասյանը: «Եղանակով պայմանավորված, եթե երաշտ լինի,  ապա կրկին Սեւանից ստիպված կլինեն ջուր բաց թողնել, ինչն իհարկե վատ կանդրադառնա լճի պաշարների վրա»: