Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեռնային Ղարաբաղի հարցում նոր ազդակ կա. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Larisa-Alaverdyan

Ապրիլյան պատերազմին տեղի ունեցած հանցագործությունների հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմումներ ուղարկելը Հայաստանի կողմից ճիշտ քայլ էր, սակայն դրա հետ զուգահեռ պետք էր նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմել։ Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։ «Քաղաքական ճնշումն այլ հարթակների վրա, այլ սուբյեկտների կողմից պետք էր ավելին լիներ։ Հայաստանը պետք է դիմեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, և ներկայացներ այն, ինչ տեղի էր ունեցել: Հայաստանը դա չի արել: Տարբեր պատճառաբանություններ են բերում: Այն ինչ՝ Ադրբեջանն ապրիլի 7-ին հայտնել է, որ Հայաստանն է նախաձեռնողը եղել»: Փաստաբանական խմբի անդամ Լարիսա Ալավերդյանը հայտնեց, որ իրենց կազմակերպությունը վերցրել է Զորավանում երեխայի մահվան դեպքի վերաբերյալ գործը։ «Մենք կազմել ենք բոլոր դիմումները, դա ուղարկված է ՄԻԵԴ։ Այս երեխաների գործով պատասխանը՝ ընդունվել է, թե ոչ, դեռ չունենք, իսկ մնացած զոհերի և տուժածների գործով զբաղվել են այլ փաստաբաններ»,- հայտնեց նա։ Ապրիլյան պատերազմից 2 տարի անց ի՞նչ է փոխվել արցախյան հակամարտության հարցում՝ Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ նոր ազդակներ է տեսնում ԼՂ հարցում։ «Ուզում եմ մեկ փաստի վրա կանգ առնել։ Բակո Սահակյանի հրավերը Վաշինգտոն ինձ համար մի նոր ազդակ է։ Դա խոսում է նրա մասին, որ բացվել է հնարավորությունների մի նոր դաշտ և դրանից պետք է օգտվել այնքան, որքան կարող ենք, մի բան էլ ավելի»։