Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանն էլ է սգում (տեսանյութ)

Հասարակություն
rob

Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև վաղ առավոտից քաղաքացիները ծաղիկներ ու խաղալիքներ են թողնում՝ ի հիշատակ մարտի 25-ին Կեմերովո քաղաքի առևտրի կենտրում բռնկված հրդեհի պատճառով զոհվածների: Խոշոր հրդեհի հետևանքով  առնվազն 64 քաղաքացի է զոհվել, որոնցից 41-ը՝ երեխաներ: Հրապարակվել է նաև հրդեհի հետևանքով անհետ կորածների ցանկը, որտեղ 38 մարդու անուն է նշված: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ դեպքը  «հանցավոր անփութության» արդյունք է: Մարտի 28-ը Ռուսաստանում սգո օր է հայտարարվել: