Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտին.Կեմերովոյում հրդեհի պատճառը «հանցավոր անփութությունն է»   (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
8A9E94A1-58E9-4A3B-8190-DA4A7E47A23F_cx0_cy11_cw0_w1023_r1_s

«Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի ժամանակ զոհվել է առնվազն 64 մարդ  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է երկուշաբթի օրը, որ Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհը հանդիսանում է «հանցավոր անփութության» արդյունք: Կեմերովոյում կատարված Պուտինի հայտարարությունը փոխանցել է պետական հեռուստաալիքը: Քննիչները փորձում են պարզել մարդաշատ առևտրային կենտրոնում տեղի ունեցած հրդեհի պատճառները, որի արդյունքում զոհվել է առնվազն 64 մարդ: Իրենց խոսքերով, պահակն անջատել էր իրազեկման համակարգը, իսկ որոշ ելքերը, կանոնների խախտմամբ, արգելափակված էին: Նաև հայտնում են, որ զոհվածներից 41-ը երեխաներ էին: