Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կրթության և գիտության նախարարությունը պետք է պատասխան տա» (տեսանյութ)

Հասարակություն
kgn

Կրթության եւ գիտության նախարարը պետք է արձագանքի տեղի ունեցածին, «Ա1»+ի հարցին ի պատասխան ասել է ԱԺ կրթության և գիտության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: Խոսքը վերաբերում է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար եւ ամբիոնի դոցենտ Հովհաննես Խորիկյանի եւ նույն ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանի աշխատանքից  ազատվելուն: Պատգամավորներից կազմված խումբը  Վարդան  Բոստանջյանի ղեկավարությամբ  օրեր առաջ եղել  էր Գյումրիում, այցից հետո նշվել էր, որ իրավիճակը կներկայացվի ԱԺ խորհրդին: «Մեր այցը ՇՊՀ պայմանավորված էր այն մտահոգություններով, որոնք արտահայտել են դասախոսները՝ մեզ նամակ ուղարկելով: Մեր այցելությանն  անմիջապես հաջորդել է նրանց աշխատանքից ազատելը, մեր այցը կապ ունենալ չէր կարող: Ես չեմ կարող հիմնավորել կամ գտնել դասախոսների ազատման դրդապատճառները, դա երեւի թե հասունացել էր: Դրա վերաբերյալ ԿԳՆ-ն  պետք է պատասխան տա»: Հիշեցնենք, որ երեկ  համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրամանով դասախոսների հետ  լուծվել էր աշխատանքային պայմանագիրը: