Գարշահոտ՝ Երևանի կենտրոնում գտնվող բաց կոյուղատարից (տեսանյութ)
2-ամյա Դանիելը երկար ժամանակ անցկացրել է հիվանդանոցում՝ աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ: «Այս երեխային դիետայով պահում ենք, որ ամրանա օրգանիզմը, որ վիրուս չվերցնի: Երեխա է, դուրս է գալիս, խաղում է»,- ասում է բնակիչներից մեկը: Ավելի քան տասը տարի է Չարենցի երկրորդ նրբանցքի 10 տների բնակիչները ապրում են գարշահոտության մեջ: Նրանց տների և տակով, և բակերով հոսում է կոյուղաջուր: Մարդիկ չեն կարողանում տները վաճառել: Ամռանն այստեղ մնալն ուղղակի անհնար է: Բնակիչներն օրեր առաջ հայտարարեցին, թե մեծ տարաներով կոյուղաջուր են ուղարկելու քաղաքապետարան։ Կառույցն անհապաղ աշխատակիցներ է ուղարկել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բնակիչները պետք է փորեն տարածքը, իսկ խողովակները տրամադրի քաղաքապետարանը «Մենք պիտի փորենք, բայց ո՞նց փորենք, ֆայլաբազարից մարդ պիտի բերենք, փողը տանք, փորեն»,- ասում է մեկ այլ բնակիչ: Ի դեպ, սա առաջին անգամ չէ, որ քաղաքացիչները աղմուկ են բարձրացնում: Տարիներ շարունակ նրանք բարձրաձայնել են խնդրի մասին, բազմաթիվ դիմումներ են գրել, սակայն լուծում չի գտնվել: Մանրամասները՝ տեսանյութում