Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանվել է դեղերի դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույց

Պաշտոնական
dex

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման գործողությունը մասնակի կասեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։  Կառավարության որոշմամբ սահմանվել է դեղերի դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույց. 1. հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերը բաց են թողնվելու դեղատոմսով 2018 թվականի մարտի 1-ից,  2. ներարկման համար նախատեսված դեղերը` 2018 թվականի հուլիսի 1-ից, 3. բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր, դեղատոմսով բաց կթողնվեն 2018 թվականի հոկտեմբերի 1-ից   ՀՀ առողջապահության նախարարություն