Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարստացածների խավը պետք է ներդրումներ կատարի. Մելիտա Հակոբյան (տեսանյութ)

Հասարակություն
Melita

Մեզ մոտ գնաճը սխալ է հաշվարկվում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։ «Վերցնում են թանկ ապրանքներից սկսած, գալիս են մինչև կանաչեղեն, միջինացնում են և ասում՝ ունենք 2.6 տոկոս գնաճ։ Մեր պես աղքատ երկրում մենք իրավունք չունենք նման հաշվարկ կատարել։ Որոշ մարդկանց ասելով՝ աղքատները կարագ, միս չեն ուտում, դա նրանց չի վերաբերվոււմ։ Ո՛չ, պետք է հաշվարկվի առաջին անհրաժեշտության այն ապրանքների գները, որոնք անհրաժեշտ են մարդու կենսունակությունն ապահովելու համար»։ Մելիտա Հակոբյանը նշում է, որ եթե մենք ուզում ենք ունենալ առողջ, հզոր պետություն, ապա առաջինը պետք է ունենանք առողջ մայրեր և հայրեր, որպեսզի նրանք առողջ զավակներ տան։ Պետության հիմքն առողջ ազգաբնակչությունն է։ «Եկեք ծուռ նստենք, ճիշտ հաշվարկենք։ Մենք այն երկիրն ենք, որ իրավունք չունենք անառողջ բնակչություն ունենալ։ Ես ասում էի՝ 90-ականների անառողջ, անորակ ուտելիքները, որ մեր ագգաբնակչությունն ուտում էր, 15-20 տարի հետո կերևա, թե ինչ վիճակ է մեր բնակչության մոտ։ Այսօր եթե մենք ունենք բավականաչափ քաղցկեղ, եթե ունենք սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, ստամոքսա-աղիքային տրակտի հիվանդություններ, դրանք առաջացել են հենց այս ժամանակահատվածից»։ Մելիտա Հակոբյանը գտնում է, որ Կառավարությունը պետք է անցնի գործնական քայլերի։ Բացերը ոչ թե պետք է հարկային բեռի միջոցով լրացնել, այլ այս երկրի միջոցով հարստացածների խավը պետք է ներդրումներ կատարի։