Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տա (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled2-1

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով իր հայտարարությանը, թե 2018թ. աշխարհի առաջնությունում, եթե Հայաստանի հավաքականը մրցաշարում չընգրկի, ինքը հրաժարական կտա. «Միանգամից հիասթափեցնեմ՝ ես չեմ պատարաստվում հրաժարական տալ: Նման նյութ հրապարակելիս նախ պետք է ասել՝ ինչ պայմաններում է  իմ կողմից դա ասվել: Դա ասվել է ընկերական զրույցների ժամանակ: Ես ունեմ ծրագրեր, որոնք պատարստվում եմ կատարել ու կատարում եմ շատ լավ ու չեմ տեսնում այն մարդուն, որ կարող է իմ ստեղծածի վրա ավելացնել: Եթե տեսնեմ այդ մարդուն, ապա ընտրությունների ժամանակ, որին մի տարի է մնացել, կներկայացնեմ: Բոլորն էլ գիտեն՝ տղամարդկային ինչ հատկություններ ունեմ, այլ բաներ չհասկանաք, այլ այն, որ՝ տղամարդ, որ իր խոսքը պահում է: Փողոցային, ընկերական խոսակցությունները չպետք է մատի փաթաթան դարձնեն»: Լրագրողներից մեկի հարցն էլ վերաբերում էր առաջին լիգայի խաղերում վաճառված խաղերին: Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ դրանք գաղտնի տեղեկություններ են ու շատ ափսոս, որ մամուլն այդ մասին հրապարակել է: «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե Հայաստանի հավաքականը ձախողեց վերջին խաղը, սակայն երկարացրեց մարզիչի համագործակցությունը, ո՞րն էր պատճառը. «Պատճառը վստահությունն էր. մարզիչի հետ նոր պայմանագիր է կնքվել՝ երկու տարով»։ Ռուբեն Հայրապետյանը  խոսեց Սամվել Կարապետյանի և «Արարատ Մոսկվայի» մասին։ Հայտնի է, որ  Ավանի Ֆուտբոլային ակադեմիան անվանափոխվել է եւ դարձել «Արարատ-Մոսկվա»: «Սամվել Կարապետյանն այն մարդն է, որը նվիրված է, հայրենասեր, տարիներ շարունակ եղել է հավաքականի կողքին, աջակցել է մեր ֆուտբոլին: Նա կդառնա «Արարատ-Մոսկվայի» սեփականատերը որից հետո հստակություն կլինի: Առաջին խմբի առաջնության այն ակումբները, որոնք ցանկանան հանդես գալ Բարձրագույն խմբում, կստանան այդ թույլտվությունը, այդ թվում` Ավանի «Արարատ-Մոսկվան»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Հայրապետյանը: Նա նշեց, որ տեղյակ չէ  Մոսկվայի «Արարատի» ֆուտբոլիստները գալու են այստեղ և հանդես գան «Ավան-Ակադեմիայի» անվան տակ, թե ոչ: