Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1-ին կարգի հաշմանդամություն ունեցող դատապարտյալը հացադուլ է սկսել

Հասարակություն
cd2fee5ccd96c7d5f95f4649701c5620

1-ին կարգի հաշմանդամություն ունեցող «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Հարություն Պողոսյանն այսօրվանից հացադուլ է սկսել: Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց «Հելսինկյան ասոցիացիա»-ի դիտորդ Արման Վեզիրյանը, հացադուլ սկսելու համար պատճառ է հանդիսացել այն, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը առանց իր ներկայության նիստ է անցկացրել:  Դատապարտյալ Հարություն Պողոսյանը դիմել էր դատարան, քանի որ վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովը մերժել էր  իր դիմումը:  «Հելսինկյան ասոցիացիա»-ի դիտորդը պատմեց, որ առաջին դատական նիստը նշանակված է եղել հոկտեմբերի 16-ին, սակայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Հարություն Պողոսյանին հոկտեմբերի 6-ին տեղափոխել են «Կոշ» ՔԿՀ: Այդ ընթացքում նա  դիմել է դատարան, որ ընդհատության կարգով գործն ուղարկվի այլ դատարան, սակայն չի քննարկվել դիմումը:  Դատապարտյալը նաեւ պաշտպան չունի եւ իր իրավունքները համարում է ոտնահարված: