Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես այդպես էլ գիտեի, որ օրակարգից դուրս հարց եք տալու. ցտեսություն. Աշոտյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled13

Այսօր տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին  հանդիպեց ոչ թե Էդուարդ Շարմազանովը, այլ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝  այսօրվա նիստում հիմնականում  քննարկվել է  նոյեմբերի 5–ին սպասվող ՏԻՄ ընտրությունների հարցը։ Հիշեցնենք, որ  ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի մրցակիցները  Բարգավաճ Հայաստանն ու ՀՅԴ-ն են:  Երբ հանդիպման ավարտին լրագրողներից մեկը փորձեց հարց ուղղել Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցչի պահվածքի մասին, Աշոտյանն ընդհատեց նրան՝ նշելով. «Ես այդպես էլ գիտեի, որ ԳՄ նիստի օրակարգից դուրս հարց եք տալու: Շնորհակալություն: Ցտեսություն»: