Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Սաֆարյանի աչքերի տակ կապտուկներ են  առաջացել. պատմում է մայրը (տեսանյութ)

Քաղաքականություն
gevorg-saf

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գեւորգ Սաֆարյանը  չի դժգոհում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի  իր պահման պայմաններից: «Ավելի լավ պայմաններ են, քան առաջ: Նախկին խցում 9 հոգի էին, այս խցում՝ երեք հոգով են: Նա դժգոհ չէր, որոշ իրեր են պետք, երկուշաբթի կհասցնենք իրեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Սաֆարյանի մայրը՝ Շուշան Բերբերյանը:  Մայրը երկու օր առաջ է հեռախոսազրույց ունեցել տոնածառ տեղադրելու փորձի համար երկու տարվա ազատազրկման դատապարտված, ինչպես նաեւ զանգվածային անկարգությունների  նախապատրաստության մեջ  մեղադրվող որդու հետ: Նա, հիշեցնենք, բողոքելուց հետո միայն  պատժախցից  տեղափոխվեց   «Նուբարաշեն»  ՔԿՀ ընդհանուր մասնաշենք, որտեղ քրեական տարրերից կողմից սպառնալիքներն էին հնչել։ «Շատ վտանգավոր էր, որ իրեն տեղափոխեին ընդհանուր կորպուս, քրեական հանցագործների մեջ, նախորդ տարվա հունվար ամսից մենք գիտենք, թե ինչ վերաբերմունք ունեին նրա նկատմամբ»,- նշում է Շուշան Բերբերյանը:  Հենց այդ պատճառով էլ նա նախընտրել է 24 օր մնալ պատժախցում. «Խոնավ պայմաններում ավելի վատացավ ոտքի վիճակը, որին ոչ մի ուշադրություն չեն դարձնում»: Պատժախցում գտնվելու ընթացքում Հիմնադիր խորհրդարանի անդամը տանից տարված սնունդ չի ստացել, հարազատներից հանձնուք չեն վերցրել: «Պետք է ընդուներ այնտեղի սնունդը, նույնիսկ ջուր  չէր կարելի:  Նիհարել էր, վերջին անգամ որ տեսա, աչքերի տակ կապտուկներ էին առաջացել, բնական է նման պայմաններում այդպես էլ պետք է լիներ»,- ավելացնում է  Շուշան Բերբերյանը:  Գեւորգ Սաֆարյանը անազատության մեջ է 2016 թ հունվարի 1-ից: