Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաերթի ենթարկված ԵՊՀ 17-ամյա ուսանողուհին հիվանդանոցում մահացել է. shamshyan.com

Հասարակություն
56730

Այսօր հուլիսի 23-ին Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է 17-ամյա Սոնա Կարապետյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 21-ին «Պոլիտրավմա, ձախ ազդրի բեկորային փակ կոտրվածք, գանգուղեղային փակ տրավմա, ցնցում ախտորոշմամբ» Մարտունու բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր հուլիսի 14-ին ժամը 12:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Պռոշյան և Աբովյան փողոցների միացման խաչմերուկում վրաերթի ենթարկվելուց հետո: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները պարզել են, որ վրաերթը կատարել է Մարտունի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ 55-ամյա Մյասնիկ Խաչատրյանը իր վարած VAZ 2106 մակնիշի 65 ՍՏ 172 համարանիշի ավտոմեքենայով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած Ս. Կարապետյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսում:  Ավելին՝ այստեղ