Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անահիտ Բախշյանը հեռացել է պաշտոնից

Հասարակություն
baxshyan

Անահիտ Բախշյանն այլեւս չի զբաղեցնի  ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը: Նա հեռացել է իր պաշտոնից սեփական դիմումի համաձայն: «Ա1+»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց տիկին Բախշյանը: «Սեպտեմբերին լրանում է իմ 70 ամյակը: Ըստ կառավարության ծրագրային դրույթի՝ վարչական պաշտոն չի կարող զբաղեցնել 70 տարին լրացած որեւէ անձ, եւ որպեսզի ինձ սեպտեմբերին չասեն՝ հեռացի, ես ինքս դիմում գրեցի»,- նշեց Անահիտ Բախշյանը: Հիշեցնենք, որ Անահիտ Բախշյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականից: Այս պահին նա ավագանու «Ելք» խմբակցության անդամ է: