Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպայկան» մենաշնորհի՞ է ձգտում. ահազանգ

Քաղաքականություն
arayik

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում մտահոգություն է հայտնել։ «Այսօր ինձ ահազանգել են Կարսնոդարից: Հիշում եք չէ՞, որ երեկ «Սպայկա» ընկերությանը, որը ձգտում է մենաշնորհային դառնալ գյուղատնտեսության ոլորտում, ավելի քան 160 հեկտար հող նվիրաբերեցին Երևան քաղաքում համայքնապատկան հողերից: Վերջին օրերին այդ ընկերությունն, օգտագործելով իր մեծ հնարավորությունները, «փակել» է Կրասնոդարի ամենամեծ` «Ռոզա վետռով» մեծածախ շուկան մնացած բոլոր ծիրան արտահանողների համար: Հայաստանից ծիրան արտահանողները գալիս են այդ շուկա, այնտեղ հայտնում են, որ «Սպայկայից» են միայն ծիրան ընդունելու: Վարորդներին տեղում հայտնել են, որ «Սպայկան» մեծ գումար է վճարել տնօրինությանը նման մենաշնորհ ստանալու համար: Հիմա ոմանք կարող են ասել` շուկայական հարաբերություններ են, օրենք չեն խախտում, բայց իմ ասածն այն է, որ երեկվա որոշմամբ մենք ավելի ենք սահմանափակում մանր ու միջին ձեռնարկատերերին գյուղմթերք արտահանելիս` «Սպայկաներին» տալով լրացուցիչ հնարավորություններ մենաշնորհային դիրքեր ստանալու համար:

Արդյունքում` այստեղի արտահանողները` փոքր ու միջին, հապաղելու են արտահանման հարցում, ծիրանն էլ շուտ փչացող ապրանք է, գյուղացին ստիպված «Սպայկային» էժան կտա: Այս հարցին պետք է շտապ լուծում տալ»: Հիշեցնենք, կառավարությունը «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ներին նվիրատվությունների մասին պարզաբանում էր ներկայացրել։