Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետը 4.7 միլիարդի նվեր է մատուցում «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ներին

Քաղաքականություն
taron2-1

Կառավարության այսօրվա նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  ներկայացրեց «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ներին հողամաս նվիրաբերելու մասին նախագիծը: Ըստ այդմ՝  քաղաքապետարանը նշված ընկերություններին նվիրում է 76.4 եւ 86.8 հեկտար հողատարածք՝ ջերմոցային համալիր և բորբոսով պանրի գործարան կառուցելու նպատակով: Գումարային արժեքով՝ 4.7 միլիարդ դրամ արժողությամբ հողատարածք է նվիրաբերվում: Կառավարության որոշման նախագծի համաձայն, հողամասերը կարող են օգտագործվել բացառապես ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման նպատակով և դրանց նպատակային նշանակությանը համապատասխան: Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2017-2019 թվականներին կատարել ավելի քան 200 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում: Կառուցվելիք պանրի գործարանը տարեկան արտադրելու  է հազար տոննա պանիր, ստեղծվելու է ավելի քան 1300 մշտական աշխատատեղ: