Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քարանձավները չպետք է օգտագործվեն որպես բիզնես օբյեկտներ» (տեսանյութ)

Հասարակություն
karandzav

Քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանն առաջարկում է մշակել քարանձավներին կից ենթակառուցվածքներ ստեղծելու համալիր ծրագիր, որոնցից ստացած եկամուտը կուղղվի քարանձավների պահպանմանը: «Եթե կառավարությունում եկամուտ են փնտրում, ապա դա ինքնին կլինի, քանի որ ենթակառուցվածքները կծառայեն այցելուների կարիքների բավարարմանը: Մենք պիտի օգտագործենք քարանձավները որպես հուշարձաններ, իսկ որպես բիզնես օբյեկտներ շահագործենք դրսում եղած ենթակառուցվածքները»,- ասաց նա:   Սամվել Շահինյանի խոսքով, մշակույթի նախարարությունը ստեղծել է շատ բարդ փաստաթուղթ, որի հետևում չի երևում վերականգնված քարանձավը: Նախարարության հայտում երևում է, որ նա ակնկալում է եկամուտներ քարանձավներից և կարևորում է եկամուտ բերող օբյեկտները»,- ասաց նա՝ հավելելով, որ  քարանձավները պետք է օգտագործվեն  թանգարանային հետազոտման նպատակներով և որպես հնագույն վայրեր և հուշարձաններ: Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունը հայտարարել է քարանձավները վարձակալության տալու վերաբերյալ: