Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն մերժեց «Ելք» դաշինքի դիմումը. «Վարչական ռեսուրսի կիրառումը ապացուցված չէ»

Քաղաքականություն
cKD-ehNgi6U

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեսգիշերն անց արտահերթ նիստում, որը երկու անգամ 1.5 ժամով ընդմիջվեց, որոշեց մերժեց «Ելք» կուսակցությունների դաշինքի դիմումը՝ ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու միջնորդությամբ վարչական դատարան դիմելու պահանջը: Ըստ հանձնաժողովի՝ Սյունքի մարզի Խոզնավար դպրոցի տնօրենի գործառույթներին իրավական գնահատական տալը դուրս է ԿԸՀ-ի լիազորություններից, սակայն այս դեպքով նյութերը կուղարկվեն դատախազություն: Մուկուչյանի խոսքով՝ ուսումնասկան հաստատությունների մանկավարժներին արգելված չի քարոզչական նյութեր տարածելը եւ քարոզչություն իրականացնելը, արգելվում է քարոզչությունը լիազորություններն իրականացնելիս: Նա նաեւ նշեց, որ դպրոցների եւ մանկապարտեզների աշխատակիցների մի մասը հերքել են, որ ցուցակագրումների եղել է դպրոցներում, այլ խոսք է գնացել ընտրատեղամասում ընտրողների ցուցակների մասով: «Ցուցակների կազմումը չի համարվում քարոզչություն, իսկ վարչական ռեսուրսի կիրառումը ապասուցված չէ»,- ԿԸՀ որոշման նախագիծն ընթերցելիս ասաց Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ դատարն դիմելուց պետք է լիներ ընտրախախտման շարունակական լինելու դեպքեր, որոնց վերաբերյալ վարչական վարությում ապացույցներ ձեռք չեն բերվել: Որոշումից առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերսկսել էր արտահերթ նիստը, որտեղ քննարկվում էր «Ելք» դաշինքի դիմումը: