Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը միանում է ԵԼՔ-ի պահանջին (տեսանյութ)

Քաղաքականություն
kyh-4

23.15  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ վերսկսեց արտահերթ նիստը, որը ընդհատվել էր մեկ ժամ առաջ:  ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը առաջարկեց  ԿԸՀ հրավիրել մանկապարտեզների եւ դպրոցների  տնօրեններին, որպեսի լսեն նրանց բացատրությունները կամ  հանձնաժողովի նիստը հետաձգել մինչեւ վաղը ժամը 10:00-ն, որպեսզի դաշինքի ներկայացուցիչները ծանոթանան այդ անձանց՝ ԿԸՀ-ին տրամադրած բացատրությունները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը երկու հարցն էլ դրեց քվեարկության եւ մերժվեց: Հանձնաժողովը որոշեց արտահերթ նիստը հետաձգել մինչեւ 0 ժամ 30 րոպեն: ԿԸՀ-ում է նաեւ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչը, որը ցանկանում է միանալ «Ելք»-ի դիմումին: ....................... Այս պահին ԿԸՀ-ում  քննարկվում է   «Ելք» դաշինքի դիմումը՝ ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ անելու պահանջով։ Պատգամավորի թեկնածուներ Նիկոլայ Բաղդասարյանը եւ Արտակ Զեյնալյանը դիմել են ԿԸՀ՝ որպես հիմք նշելով դպրոցների տնօրենների ձայնագրությունները:  Իսկ ԿԸՀ-ի դիմաց «Ելք»  դաշինքի անդամները հավաք են անցկացնում:    Մինչ այդ  «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններից ձեւավորված դաշինքի անդամները քայլերթ են անցկացրել Երեւանի Կենտրոնական փողոցներով:    Ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ընտրողներին կոչ է արել գլուխները բարձր եւ դուխով քվեարկել Ելք դաշինքի օգտին:  «Քվեարկել եւ չհուսահատվել, որովհետեւ ելք կա»,- բարձրախոսով տեղեկացնում էր Նիկոլ Փաշինյանը:     Members of 'Elq' Alliance hold a march within the framework of the pre-election campaign in Yerevan, Armenia Members of ‘Elq’ Alliance hold a march within the framework of the pre-election campaign in Yerevan, Armenia Members of ‘Elq’ Alliance hold a march within the framework of the pre-election campaign in Yerevan, Armenia