Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ կոնֆետներն ընտրակաշառք չեն. Տ. Մուկուչյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
candy

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր կայացած նիստում հայտարարել է, որ կոնֆետների վրա ՀՀԿ կուսակցության նախընտրական խորհրդանիշները քարոզչական նյութ են ու չեն կարող դիտարկվել որպես ընտրողի մոտ նյութական շահագրգռվածություն առաջացնող, այնպես ինչպես եւ շարֆերի, գլխարկների կամ գրիչների բաժանումը։  Այսպիսով՝ ԿԸՀ-ն մերժել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դիմումը, որով պահանջվում էր դադարեցնել ՀՀԿ-ի կողմից կոնֆետների բաժանումը։