Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանի նոր քաղաքական պլատֆորմը՝ «Երկիր ծիրանի» (տեսանյութ)

Քաղաքականություն
zaruhi-postanjyan

Կապանից բերված ծիրանենու ծաղկած այս ճյուղերը ազդարարում եւ խորհրդանշում են «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ նոր քաղաքական պլատֆորմի՝ «Երկիր ծիրանի»-ի մուտքը քաղաքական դաշտ. «Ինչու ընտրեցինք այս անվանումը, քանի որ մենք խնդիր ունենք համախմբման մեր հայության ու վերադառնանք մեր ակունքներին: Մեր երկրի անունը ծիրանի է, այս ծառի պտուղը եւս կատարյալ է, ինչպես մեր հայրենիքը: Ծիրանը միակ պտուղն է, որ հավասարապես է բաժանվում, ու դա արդարության նշանն է, իսկ մենք՝ որպես ազգ, կեսից ավելին հայրենիքից դուրս ենք ապրում, բռնազվթման մեջ ենք ապրում: Ծիրանին մեր թագավորների գույնն է եղել: Այս ամենը գիտակցելով՝ ընտրեցինք այս ավանումը, որ այն լինի բոլորիս ամբիոնն ու կուսակցությունը»,- ասաց Երկիր ծիրանի»-ի նախաձեռնող խմբի անդամ Զարուհի Փոստանջյանը: Founding congress of the new political platform named 'Yerkir Tsirani' under the leadership of Zaruhi Postanyan took place at Ani Plaza Hotel Կուսակցությունը ֆինանսավորվելու է Սփյուռքից, իր մեջ կներառի նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախկին մի շարք անդամների, իսկ կարգախոսը կլինի «Դեպի Արարատ»-ը. «ՀՀ-ն ու ԼՂՀ-ն այն ծիրանի կորիզն են, որ հողում են ու դառնալու են մեծ ծիրանի ծառ: Իմ պապերը, որ Արեւմտյան Հայաստանից եկել են ՀՀ, առաջինը տնկել են ծիրանենի ու թթենի: Նրանք 90 տարեկան են, սակայն դեռ ապրում են: Մենք հավատում ենք մեր հավաքական ուժին»,- ասում է Զարուհի Փոստանջյանը: Նախաձեռնող խումբը ներկայացրեց իր հռչակագիրը՝ ընդգծելով, որ ՀՀ հիմնական ռեսուրսը մարդկային կապիտալն է, իսկ հայ ժողովրդի երաշխավորը ուժեղ ՀՀ-ն: «Երկիր ծիրանի»-ն ձգտելու է ձեւավորել անդրսահմանային քաղաքական հայ ազգ. «Պահանջում ենք՝ այն, էթնիկ հայերին, որոնք ապրում են արտերկրում, մասնակցեն ՀՀ նախագահի ու ԱԺ ընտրություններին, վերացնել նրանց նկատմամբ իրավական արգելքները»,- ասաց «Երկիր ծիրանի»-ի նախաձեռնող խմբի անդամ Սոնա ավագյանը:  Նոր ուժը առաջիկայում մասնակցելու է քաղաքական բոլոր գործընթացներին, եւ իրենց պլատֆորմի հիմքը լինելու է հայրենադարձությունը, որի համար պետք է ստեղծվեն քաղաքական ու քաղաքացիական իրավունքներ: