Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառուկյան դաշինքի ծրագրերը լավատեսական չեն, իրատեսական են. թեկնածու (տեսանյութ)

Քաղաքականություն
Vahe-enfiajyan

«Ծառուկյան դաշինքի»  ներկայացուցիչներն իրենց քարոզարշավները  սկսել են սահմանամերձ համայնքներից։  Ծառուկյան դաշինքի թիվ 4  ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վահե Էնֆիաջյանը այսօրվա ասուլիսին նշեց, որ իրենց համար կարևոր է  հիմնական ծրագրերը ներկայացնել բոլոր  քաղաքներում և համայնքներում։ «Մենք ներկայացնում ենք  հասարակության  համար առաջնահերթություն ունեցող 15 հիմնադրույթներ՝ սոցիալական,  տնտեսական, առողջապահության, սպորտի, մշակույթի, ռազմական արդյունաբերության տնտեսական զարգացման. չկա այնպիսի ոլորտ, որտեղ մենք մեր տեսլականը և մոտեցումները չներկայացնենք»,- շեշտեց նա։ Ըստ Վ. Էնֆիաջյանի, «Ծառուկյան դաշինքի»   առանձնահատկությունն այն է, որ նրա բոլոր դրույթները և մոտեցումները իրենց  մեջ իրատեսություն են պարունակում։ «Դա լավատեսություն չէ, այլ իրատեսություն»,- ասաց նա՝ հավելելով, որ   իրատեսությունն է ժողովրդին ոգևորում, քանի որ սպասելիքների իրականացման հույս է  ներշնչում։ Տնտեսական ծրագրերում  պատգամավորության թեկնածուն առաջնահերթությունը տալիս է ՀՀ ընդերքի  օգտագործման արդյունավետության բարձրացմանը, սոցծրագրերի, նվազագույն աշխատավարձի շեմի, կենսաթոշակների մակարդակի բարձրացմանը և ինդեքսավորմանը։