Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրառատի միջադեպը տանում է ՏԻՄ ընտրություննե՞ր (տեսանյութ)

Քաղաքականություն
Unttyitled

Ջրառատ գյուղում այս պահին լարվածությունը շարունակվում է։ Ոստիկանները քննչական գործողություններ են իրականացնում։   Ջրառատի բնակիչները մեր  թղթակցի հետ զրույցում տեսակետ են հայտնել, որ այս միջադեպը կապ չունի ԱԺ ընտրությունների հետ, բայց եւ միաժամանակ էլ չեն թաքցրել, որ լարվածություն կա ՏԻՄ ընտրություններից հետո։ Հիշեցնենք, որ  Ջրառատում ծեծի են ենթարկել Մելքոնյան ընտանիքի անդամներին: Նրանցից մեկը նախկինում առաջադրել է իր թեկնածությունը Ջրառատի գյուղապետի պաշտոնում և մրցակցել է գործող գյուղապետ, հանրապետական՝ ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի քրոջ որդու հետ: Իսկ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը 17-ամյա անչափահաս է։ https://www.youtube.com/watch?v=sUmdvIfurK8