Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 27 օր առաջ. Ռոբերտ Քոչարյանը՝ մականունավորների մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Ut6SDZXmGks

1995-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցում է իշխող ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» բլոկի թեկնածուների և վստահված անձանց խորհրդակցությանը: Նախագահն ասում է՝ Գամսախուրդիաներ, Էլչիբեյներ, այլևայլ օստապբենդերներ Հայաստանում չեն գա իշխանության,-գրում է «Ազգը» : Ընդդիմությունը հայտարարում է, որ քարոզարշավը մաքուր չի անցնում, հեռուստատեսությունը վիրավորում է իրենց: 1999-ի ընտրություններից 27 օր առաջ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է լրատվամիջոցների հետ եւ բաց տեքստով ասում, որ ընտրություններին թաղային հեղինակությունների եւ մականունավորների միջամտությունից ինքն ամենեւին վատ չի զգում. «Գիտե՞ք, եթե մարդ հայտնի չէ ընդհանրապես, երբեք մականուն չի ունենում: Եթե մարդն ինչ-որ բանով հայտնի է, անպայման Հայաստանում ունենում է մականուն»: Այս հանդիպման թեմա է դառնում նաեւ մեկ կիլոգրամ բրինձով ընտրողի ձայնը գնելը: Այստեղ էլ նախագահն անակնկալի չի գալիս: Երկրի իրավիճակը սա է,-ասում է նա. «Մենք չենք կարող փոխել մեր երկիրը այսօր»: 2003-ին քարոզարշավի սկզբին մարզային ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի ոտքերի առաջ ժողովուրդը շարունակում է ոչխար մորթել: Հրազդանում ժողովուրդն ուզում է հասկանալ՝ ինչու Գեղամյանը Դեմիրճյանի  հետ չէ. «Կոչ եմ անում տարբերել ճիշտ ընդդիմությունը կեղծ ընդդիմությունից: Անընդհատ հարց է առաջանում ինչի՞ չմիավորվեցիք, ու՞ր է Գեղամյանը: Ու՞ր է Գեղամյանը: Բա թող գար, բա թող կանգներ, բա պայմանավորվել էինք, բա փաստաթուղթ էինք ստորագրել»: 2007-ին Ազգային Միաբանության առաջնորդ Արտաշես Գեղամյանին դիմավորում էին Վանաձորում: Նա հանրապետության երրորդ քաղաք էր եկել հակաճգնաժամային ծրագրով. «Բոլոր այն պաշտոնյաները, որոնք ասում են, որ երկրում փող չկա, ստում են: Երկրում բավարար քանակությամբ գումարներ կան, որոնք ճիշտ օգտագործելու դեպքում հնարավոր կլինի ամենակարճ ժամանակում երկիրը դուրս բերել ճգնաժամից»: 2012-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի առաջին օրերին Դաշնակցությունը խոստանում է նաեւ նվազագույն աշխատավարձը 2013-ին դարձնել 63 հազար դրամի 32 հազարի փոխարեն. «Դաշնակցությունը ներկայացրեց իր ծրագիրը-0.00.00-Առաջիկա 5 տարիներին տնտեսության տարբեր ճյուղերում նախատեսվում է ստեղծել շուրջ 200-225 հազար աշխատատեղեր»: «Ժառանգության» առաջնորդը նման մանրուքների հետեւից չի ընկնում, ինքը քարոզարշավն սկսում է միանգամից կոչ անելով հավատալ իր կուսակցության հաղթանակին. «Ով չի հավատում այսօր, կհավատա 30 օր անց»:  Մեծամասնականով առաջադրված Տիգրան Կարապետյանը չի կասկածում, որ ընտրությունների օրը կեղծիքներ չեն լինի, քանի որ իշխանություններն արդեն այդ կեղծիքները կատարել են: «Իրենք արդեն 550 հազար ընտրազանգված են ավելացրել, որը չկա։ Ընտրողների թիվը 2մլն 400 հազար է։ Հայաստանում այդքան բնակչություն չկա։ Որտեղի՞ց այդքան ընտրազանգված»,-հարցնում է ԱԼՄ հեռուստաընկերության երբեմնի ղեկավարը: