Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տ. Կարապետյան. « 40 % կորուստ կլինի» (տեսանյութ)

Քաղաքականություն
c9eeb6cd0ae744a596b86b29873104fd

Թիվ 17 ընտրատարածքում առաջադրված «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Տիգրան Կարապետյանը համոզված է, որ մայիսի 6-ի քվեարկության ժամանակ ընտրակեղծիքներ չեն լինի, քանի որ արդեն եղել են։

«Իրենք արդեն 550 հազար ընտրազանգված են ավելացրել, որը չկա։ Ընտրողների թիվը 2մլն. 400 հազար է։ Հայաստանում այդքան բնակչություն չկա։ Որտեղի՞ց այդքան ընտրազանգված»,- ասաց նա։

Տիգրան Կարապետյանն իր ընտրարշավը սկսելու է ապրիլի 10-ից։ Ասում է՝ ընտրակաշառք.նվերներ չի բաժանելու, իսկ նրանք, ովքեր կբաժանեն, ժողովուրդը նրանց պարզապես ձայն չի տա։

Ըստ նրա, իշխանությունները ժողովրդին մղում են գայթակղության, մարդիկ արդեն բացահայտ ասում են՝ փող չտաս՝ չեմ ընտրի։ Տիգրան Կարապետյանը համոզված է, որ փող վերցնողների 40, իսկ որոշ դեպքում՝ 80 տոկոսը կքվեարկի ուրիշի օգտին։ Նա հավատում է ժողովրդի հավաքական բարոյականությանը։

«Չէ՞ որ վատ ապրուստը եւս վատ իշխանավորից է գալիս, բայց դա չի նշանակում, որ ինքնասիրւթյունը կորցրել է ընդհանրապես»։

Նա չի ողջունում 4 քաղաքական ուժերի ՝ ընտրությունների վերահսկողության շտաբ նախաձեռնելու գաղափարը։ ժողովրդական կուսակցության առաջնոդրի կարծիով դրանով լեգիտիմացնում են իշխանությունների գործողությունները

Իսկ ինչո՞ւ է Կարապետյանն առաջադրվել հենց 17-րդ տեղամասում, պարզապես ասաց՝ դուրս եկավ։