Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատության հրապարակում նստացույց անողներին սպառնում են

Քաղաքականություն
unnamed-21-4

Արդեն 3-րդ օրն է՝ Ազատության հրապարակում  նստացույց անող երիտասարդներին սպառնում են:   Նստացույցի նախաձեռնող Շահեն Հարությունյանը «Ա1+»- ին փոխանցեց, որ  ոստիկանները այցելում են նստացույցի մասնակիցների տները եւ հարազատներին հորդորում չթողնել գնալ Ազատության հրապարակ:  Նրանց սպառնում են ազատել աշխատանքից, համալսարանից, բերման են ենթարկում ոստիկանության բաժիններ: Շահեն Հարությունյանի խոսքերով՝ ոստիկանության բաժնում երիտասարդներին նաեւ սպառնացել են, որ հաշմանդամ կդարձնեն:  Ըստ նրա՝ այս սպառնալիքները որեւէ կերպ չեն ազդելու իրենց վրա, քանի որ ազնիվ պայքար են սկսել:   Հիշեցնենք, որ փետրվարի 27-ից մի խումբ երիտասարդներ ի պաշտպանություն հաց բերող Արթուր Սարգսյանի նստացույց են հայտարարել՝ պահանջելով փոխել նրա խափանման միջոցը: