Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատության հրապարակում նստացույցը շարունակվում է (տեսանյութ)

Քաղաքականություն
action2-1

Մի խումբ երիտասարդներ այս գիշեր լուսացրել են Ազատության հրապարակում: Նրանք անժամկետ  նստացույց են սկսել՝ ի պաշտպանություն  հացադուլի մեջ գտնվող Հաց բերող Արթուր Սարգսյանի: Երեկոյան կրկին նախատեսված է ակցիա եւ երթ:  Նստացույցի մասնակիցներից Գեւորգ Նիկողոսյանը  նշում է, որ փորձում են  մարդկանց մոտ անտարբերությունը վերացնել: «Կոչ ենք անում նախ գալ իրենց թասիբի, իրենց արժանապատվության համար: Հաց բերողը իրեն հացից զրկելով, իր արժանապատվությունից դուրս չգալով օգնել է մարդկանց: Ցանկություն ունենք նույնը արթնացնել մնացած անտարբեր մարդկանց մեջ»,- ասաց նա:  17-ամյա Ռոբերտ Գրիգորյանը գիշերը հրապարակում մնացողներից մեկն է եղել.  «Ճիշտ է, մի քիչ ցուրտ էր, բայց դիմացանք: Մարդիկ անցնում էին, հարցեր էին տալիս:  Մարդիկ կային, որ որոշեցին մնալ, հետո մտափոխվեցին, գնացին»: Ըստ Ռոբերտ Գրիգորյանի՝ Արթուր Սարգսյանը խղճի բանտարկյալ է: Արդեն 18 օր է՝ Հաց բերող Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել՝  իր խափանման միջոցը փոխելու պահանջով: [caption id="attachment_1524045" align="alignnone" width="700"]Shahen Harutyunyan and other protesters in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group hold a protest sit-in on Freedom Square Shahen Harutyunyan and other protesters in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group hold a protest sit-in on Freedom Square[/caption] [caption id="attachment_1524044" align="alignnone" width="700"]Shahen Harutyunyan and other protesters in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group hold a protest sit-in on Freedom Square Shahen Harutyunyan and other protesters in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group hold a protest sit-in on Freedom Square[/caption]