Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետին դիմավորել են ակցիայով (տեսանյութ)

Քաղաքականություն
akcia-1

Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ։ Նրան դիմավորել են ակցիայով։ Ուսանողները բարձր առաջադիմության զեղչեր էին պահանջում։ Ուսանողներից մեկի հարցին, թե արդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ, վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Անկեղծ ասե՞մ։ Չգիտեմ»։ Հարցը հնչեցրած ուսանողը նաև հետաքրքրվեց` ի՞նչ կարգավիճակով են ազատազրկվել Գևորգ Սաֆարյանը, Շանթ Հարությունյանը և Արթուր Սարգսյանը։ «Պետությունը ունի օրենքներ, որոնք խախտելու ինդուլգենցիա ոչ ոք չունի: Այլ խնդիր է, որ մենք կարող ենք այդ օրենքները մեկնաբանել, մեկ-մեկ այդ օրենքները մեկի վրա կիրառել, մյուսի վրա չկիրառել։ Դա էլ է իրականում վատ պրակտիկա, բայց, եթե մենք փորձենք ռեգուլյար այդ օրենքները մեկնաբանել, մենք լավ բանի չենք գա»,- նշեց Կարեն Կարապետյանը։ Հանդիպման ընթացքում հարց հնչեց նաև խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանի ճակատագրի և պլանների մասին, իսկ վարչապետը նշեց, որ հարցի պատասխանը կախված է ընտրությունների արդյունքից։ «Եթե ընտրողը հավատա մեզ, և հանրապետականը ստանա հնարավորություն կառավարություն ձևավորելու, ապա կարծում եմ, որ կուսակցությունը հնարավորություն կտա Կառավարության ներկայիս թիմին աշխատելու»,- ասաց վարչապետը։ Ուսանողների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ուսանողների ներկայացրած բիզնես ծրագրերի և ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողների ուսման վարձի զեղչերի ճակատագրին վերաբերող հարցեր։ Տեսանյութը՝ Սիվիլնեթի