Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալը դրական է. Սոս Գիմիշյան (տեսանյութ)

Քաղաքականություն
sox-gimishyan

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը դրական է գնահատում Հանրապետական կուսակցությունից նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուրս գալը: « Քանի որ մեր խնդիրն է տապալել Հանրապետական կուսակցության իշխանությունը, գոնե զրկել մենաշնորհից, ապա ինչքան շատ մարդ դուրս գա Հանրապետական կուսակցության շարքերից, այն կթուլանա: Քաղաքական իմաստով դուրս եկողները դրական եմ համարում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սոս Գիմիշյանը: Նրա խոսքերով՝ բեմադրված դուրս եկողներ էլ կլինեն, սակայն ընթացքում ամեն ինչ կբացահայտվի, սակայն չի կարծում, որ Հովիկ Աբրահամյանի դուրս գալը կեղծիք է: Այսօր Սոս Գիմիշյանն անդրադարձավ նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ  կողմ է դաշինքներին: Իսկ քաղաքական դաշտում կա երեք դաշինք՝ Օհանյան, Ծառուկյան եւ Ելք: «Եթե իմ նշած երեք դաշինքները միանան, ապա իշխանության հարցը կլուծվի, կվերջանա: Նրանք նույնիսկ մեծամասնություն կկազմեն»: Սոս Գիմիշյանի խոսքերով՝ մարդիկ իրենց ձայնը տալու են ոչ թե կոնկրետ անձանց, այլ հանրապետական կուսակցությունից ազատվելու համար: