Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հովիկ Աբրահամյանին գլխավոր ֆիգուր չեմ տեսնում» (տեսանյութ)

Քաղաքականություն
shirinyan

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալը իշխանության մեջ անվստահության մթնոլորտի մասին է խոսում: «Շահեր ունեցող խմբերը վերադասավորումների են գնում»,-   ասում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա կարծիքով՝ իրական ընդդիմություն չկա, եղած ուժերն էլ խորհրդարան անցնելու դեպքում իրար մեջ գործարքների են գնում. «Խորհրդարանում կլինի պահպանողական ՀՀԿ-ն՝ իր արբանյակներով, բայց փոքր-ինչ մաքրված դեմքերից: ԲՀԿ-ն էլ կլինի, կուսակցության մաքրումից հետո դժվար է պատկերացնել, որ Ծառուկյանը անցնի Մովսեսի ճանապարհով ու որևէ հավակնություն չունենա»: Եթե ԲՀԿ-ն պահի սոցիալական ուղղվածությունն ու ավելի  համակարգային բնույթ դրան հաղորդի, ավելի հաջողակ կլինի: «Օլիգարխիայի բուրգը պետք է ճաքի, որին մենք պետք է օգնենք»: Քաղաքագետի համոզմամբ՝ խորհրդարանում կլինի նաև «Ելք» դաշինքը, որ այլընտրանք է ծեր գործիչներին: Դժվար կլինի Օսկանյան-Օհանյան դաշինքի պայմաններում. «Ի՞նչ պետք է անեն՝ համոզելու համար, որ ընդդիմություն են»: Հովիկ Աբրահամյանը կմնա՞ քաղաքականության մեջ. «Իհարկե նա ռեսուրս ունի, բայց չեմ կարծում, որ Բարգավաճի հետ կլինի: Բայց Հովիկ Աբրահամյանին գլխավոր ֆիգուր չեմ տեսնում: Նա շանս ուներ որպես վարչապետ ինչ-որ բան անելու, բայց դա չեղավ ու հեռացավ»: Եթե ՀՀԿ-ն չկարողացավ ԱԺ-ում գրոհով մեծամասնություն ունենալ, այդ ժամանակ մենք կունենանք պառլամենտական ճգնաժամ: «Նա մի տարբերակ ունի՝ օդիոզ դեմքերին հետ մղել ու վերջապես կուսակցություն դառնալ»: ԲՀԿ-ն հաջողություն կունենա, եթե արդյունաբերությունը վերականգնելու հայտով առաջ գա, «Բարգավաճի հաջողությունը կապում եմ նաև իր ղեկավարի իմիջի հետ: Ես սա համեմատում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայի հետ, երբ 98-ին հեռանալուց հետո մի օր վերադարձավ ու ընդունվեց»: Լևոն Շիրինյանը պնդում է՝ Հայաստանը կշահի երկկուսակցական համակարգ ունենալու դեպքում: