Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժ. Սեֆիլյանի գործով ձերբակալվածի փաստաբանը ՀՀԿ-ական է (տեսանյութ)

Հասարակություն
arsen

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ  Ժիրայր Սեֆիլյանի գործով ձերբակալված Հովհաննես Պետրոսյանի նկատմամբ ցուցաբերվում է խտրական վերաբերմունք. ահազանգում է փաստաբան Արսեն Մկրտչյանը. «Նույն հոդվածով էլի մարդիկ կան, որ գրավի դիմաց իրենց ազատ են արձակում, իսկ իմ միջնորդությունը մերժում են, ինչո՞ւ»: Հովհաննես Պողոսյանը ազատությունից զրկված է  մայիսի 20-ից՝  ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու մեղադրանքով։ Պողոսյանի ընտանիքը  հազիվ է գոյատեւում, քանի որ  նա ընտանիքի միակ կերակրողն է,  ունի անչափահաս երեխա  և տարեց մայր։ Հովհաննեսի մայրը երեկ երկրորդ անգամ ուղեղի կաթված է ստացել. «Երբ որ մարդուն կալանքի են վերցնում քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, նախատեսված է, որ ընտանիքը խնամքի իրավունք ունի, ու  պետական բյուջեից պետք է տրամադրվի: Փաստորեն 8 ամիս անձը գտնվում է կալանքի տակ, եւ իր ընտանիքը զրկված է եկամտից»: Իշխող հանրապետական կուսակցությանն անդամակցող փաստաբանը հույս ունի՝ գոնե խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գլխավոր դատախազությունում կորոշեն փոխել իր պաշտպանյալի  նկատմամբ կիրառված խափանման միջոցը։  Փաստաբանը խոսեց նաեւ կուսակցական պատկանելության մասին. «Ժողովրդի մոտ վատ տպավորության է՝ եթե ՀՀԿ-ից ես, ուրեմն վատն ես»։ ՀՀԿ-ական փաստաբանը ցանկանում է նաեւ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, հնարավոր է նաեւ՝ այլ ուժի ցուցակով։ Արսեն Մկրտչյանը, չնայած մեծ ցանկությանը, այնքան էլ վստահ չէ, որ  կդառնա պատգամավոր։  Նրա խոսքով՝  իր նման հասարակ մարդիկ երբեք խորհրդարանում չեն եղել։