Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էկվադորից ներկրված բանանը և Վրաստանից բերված մանդարինը նույն գինն ունեն (տեսանյութ)

Հասարակություն
karen-chilingaryan

«Այն ապրանքները, որոնց համար մենք կանխատեսել էինք, որ Ամանորի օրերին կթանկանան, այդպես էլ եղավ, բայց այս տարի խանութներում մեծ իրարանցում չեղավ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ նշելով, որ ժողովրդի գնողունակությունն ընկել է, իր գործն է արել նաև շարունակվող արտագաղթը: Հարցին, թե եթե այդքան հեշտ է կանխատեսել, թե որ մթերքը երբ կթանկանա, հնարավոր չէ՞ արդյոք վերահսկել և կանխել դա, պարոն Չիլինգարյանը պատասխանեց. «Շուկայական հարաբերությունները կարգավորող մարմին չկա, գները կարգավորում են միայն այն տնտեսվարողները, որոնք շուկայում դիրք են գրավում: Դա կուլտուրայի հետ է կապված, դժվար է վերահսկել»,-նշեց նա՝ հավելելով, որ մեզ մոտ գները բարձրացնում են հիմնականում վերավաճառողները, ովքեր գոնե տոն օրերին փորձում են հավելյալ գումար աշխատել: «Մյուս խնդիրը մաքսակետերի հետ է: Ես լսել եմ, որ շատ տնտեսվարողներ բողոքում են, որ մաքսակետերում իրենցից հավելյալ գումար են վերցնում: Ո՞նց է ստացվում, որ Էկվադորից ներկրված բանանն ու հարևան երկրից բերված մանդարինը Երևանում միևնույն գնով են վաճառվում»: Բանախոսն անդրադարձավ նաև գազի սակագնի իջեցմանը՝ նշելով, որ մեզ մոտ թանկացումները կտրուկ և բարձր են լինում, իսկ էժանացումը՝ շատ չնչին, այդ իսկ պատճառով սպառողը էժանացում չի զգում: