Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանը ցանկանում է մասնակցել առաջիկա ընտրություններին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1dfba15078b1e522c0a2e074823e2119

Անազատության մեջ գտնվող «Ոտքի՛ Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի պաշտպանները դիմել են ՀՀ Վճռաբեկ դատարան՝ ընդդեմ Առաջին ատյանի դատարանի՝ կալանքի երկարացման որոշման.  «Վճռաբեկ դատարանն արդեն վարույթ է ընդունել գործի քննությունը, հուսանք, որ բացթողումները կնկատեն, և Ղուկասյանն ազատ կարձակվի»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Մեժլումյանը: Պաշտպանը նաև նշեց, որ քաղաքական որոշում է ընտրություններից առաջ Ղուկասյանին ապօրինի կալանքի տակ պահելը. «Ղուկասյանը ցանկանում է մասնակցել առաջիկա ընտրություններին, սակայն կալանքի տակ պահելով նրան՝ զրկում են ակտիվ գործընթացներին մասնակցելուց»: Փաստաբանը նշում է, որ որևէ հիմնավորում չկա նրան անազատության մեջ պահելու համար՝ դատարան ներկայացված տեսանյութերում երևում է, որ Ղուկասյանը որևէ կերպ չի դրդել մարդկանց զանգվածային անկարգությունների. «Մեզ ասում են, որ դրսում գտնվելով Ղուկասյանը կարող է ցույցեր կազմակերպել, զանգվածային անկարգություններ անել, բայց չէ՞ որ ցույցեր կազմակերպելն անձի սահմանադրական իրավունքն է: Իսկ մնացած պնդումների համար պետք է ասեմ, որ 20 պատգամավորներ երաշխավորել էին, որ Ղուկասյանն անօրինական գործողություններ չի կատարի, սակայն դա ևս անտեսվել է»: