Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանո Սիրադեղյանի գործով ցմահ դատապարտյալը ներում է խնդրել

Հասարակություն
новый-коллаж-300x217-1-300x217-472x265-1

Ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը դիմել է Սերժ Սարգսյանին՝  խնդրելով օգտվել իր բացառիկ իրավունքից եւ ներում շնորհել իրեն: Արմեն Տեր- Սահակյանի հարազատներից մեկն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք մեծ ակնկալիքներ ունեն: Ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր- Սահակյանը   մոտ մեկ ամիս    գտնվում էր հացադուլի մեջ: Նա  իր բողոքն է հայտնում վաղաժամկետ ազատ արձակման դիմումը մեկ տարով հետաձգելու  համար, ինչպես նաեւ պահանջում է հանդիպում Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ  Ֆելիքս Ցոլակյանի հետ: Ցմահ դատապարտյալը  իր հացադուլը դադարեցրել է դեկտեմբերի 31-ին՝ առողջական խնդիրների հետ կապված: Չի բացառվում, որ առաջիկայում նորից նա վերսկսի իր հացադուլը: Արմեն Տեր-Սահակյանը դատապարտվել է ցմահ  ազատազրկման՝ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի եւ մյուսների գործի շրջանակներում: