Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ ղեկավար կազմում սպասվում են փոփոխություններ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hovhannes-sahakyan

Վարչապետն այն քաղաքական թիմի անդամն է, որը հաղթել է ընտրություններում,-այսպես է մեկնաբանում Կարեն Կարապետյանի Հանրապետական դառնալը Հովհաննես Սահակյանը. «Եթե վարչապետը համաձայնել է գալ եւ ղեկավարել էդ բարեփոխումները, նաեւ էս քաղաքական թիմի ծրագրերն է ներկայացնում»: Հովհաննես Սահակյանը համաձայն է վարչապետի այն մտքի հետ, որ նոր քաղաքական ուժ ստեղծելը անհեթեթ էր: Ինքը պետք է անդամակցեր Հանրապետականին, որովհետեւ Հանրապետականն է փոփոխություններ իրականացնողը «Եվ առաջին հերթին փոխելով ինքներս մեզ, այսինքն, փոփոխություններ իրականացնել մեջից»,- բացատրում  է նա։ Հանրապետականի սպասվող համագումարում, ըստ Հովհաննես Սահակյանի, նույնիսկ ղեկավար կազմում են փոփոխություններ սպասվում: Այս մասին Սերժ Սարգսյանն էլ է ասել՝ թիմը պետք է փոփոխվի. «Եվ էդ փոփոխությունների իրականացնողը պետք է լինի նաեւ Կարեն Կարապետյանը»: Սակայն հայտնի է, որ Կարեն Կարապետյանին Մոսկվայից բերեցին հենց այն պատճառով, որ նա Հանրապետական կուսակցությամբ արատավորված չէր, ինչու՞ նա որոշեց դառնալ Հանրապետական. «Իրան բերեցին որովհետեւ էն բարեփոխումները, ինչի մասին խոսել է Հանրապետության նախագահը, էդ բարեփոխումները կյանքի կոչի Կարեն Կարապետյանը»: Անդամակցելով Հանրապետականին Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ նոր քաղաքական ուժ չի ստեղծում, որովհետեւ դա կարող էր վտանգել Ղարաբաղի անվտանգությունը. «Ինքը խոսում է՝ եթե իրեն առաջարկել են կամ կարող են մտածել՝ ինչու նոր ուժ չստեղծեցիք, ինքը մեկնաբանում է, թե ինչու չստեղծեցի, խոսքը չի վերաբերվում նոր ուժ ստեղծողներին»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կարծիքով, վարչապետը, ընդհակառակը, նոր քաղաքական ուժ չստեղծելով ենթագիտակցորեն ակնարկել է, որ Հանրապետականը ժողովրդին ատելի կուսակցություն է. «Որովհետեւ եթե այդ ենթատեքստը չլիներ, ընդհանրապես նման բան պետք չէր ասել, պետք էր ասել՝ այո, ի՞նչ է եղել, Հանրապետականն այն ուժն է, որ ամեն ինչ ճիշտ է անում եւ ես բնականաբար անդամակցում եմ այդ ուժին»: Լեւոն Զուրաբյանը դեռ երկու ամիս առաջ պատրանքներ չուներ, որ կարելի է նոր վարչապետի հետ հույսեր կապել: Ինքը ժողովրդին զգուշացրել է՝ Հանրապետական ճահիճը նրան կուլ կտա. «Մի կուսակցություն, որը 18 տարի զբաղվել է երկրի թալանով, ստեղծել է այս փտած կոռումպացված համակարգը, նա չի կարող փոխվել, ինչքան էլ որ նրան հավատան»:   Հենց Կարեն Կարապետյանի Հանրապետական դառնալը ցույց է տալիս, որ Հայաստանում ինչ-որ բան կփոխվի, եթե փոխվի ամբողջ քաղաքական հենարանը՝ այսինքն, ժողովրդի աջակցութամբ իշխանության է գալիս նոր շարժում