Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի հատ թաշկինակ տվեք, որ արցունքները մաքրի». ՀՀԿ-ականը՝ Վարդան Բոստանջյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
մառ

«Էս երկրի վիճակը՝ վիճակ չէ, բայց բոլորը քննարկում են միայն 1000 դրամի հարցը, իրեն հարգող երկրի համար դա ամոթ բան է»,-կարծում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, բայց միեւնույն ժամանակ հավելում, որ իշխանությունն էլ 1000 դրամները հավաքագրելով սխալ քայլ է անում. «Երկիրը գտնվում է ծանր վիճակում, ու իշխանությունները ասում են  փող տվեք զինվորին պահելու համար, սա ուղղակի ամոթ է, ես ամաչում եմ այս խոսակցությունների համար: Եթե էդքան  հուզված էիք,  նայեք, որ ՊՆ-ի 100,000- անոց ավտոներն ավելի շատ են, քան աշխատողների թիվը: Ո՞նց կլինի այդպես: Նա ով երազել է հարեւանի սամակատը քշի հիմա 100,000-անոց ավտո է քշում: Հիմա պարզապես ենթադրում եմ, որ էնտեղ խելոք մարդիկ են նստած մտածում են դե միշտ խաբել ենք մարդկանց, հիմա էլ կխաբեն, թող մի քիչ էլ խոսեն»: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը համաձայնեց՝ ճղճիմ է քննարկել 1000 դրամի հարցը, նաև այն, որ ով գողացել է, պիտի հետ վերադարձնի, սակայն նկատեց՝ այս նախագծով ազգն ու պետությունը որոշակի սիմվոլիկ մասնակցություն են ունենում բանակի պաշտպանության հարցում. «Օրենքը կարող է ընդունվի պարտադիր սկզբունքով, սակայն հետո կարող են ասել՝ ով չի ցանկանում, թող դիմում գրի, դուրս գա: Դե կտեսնենք, քանի հոգի  այդպես դուրս կգա»: Վարդան Բոստանջյանը ընդհատեց Վարդան Այվազյանին. «Շատ հուզիչ է, շատ»: Ի պատասխան ՀՀԿ ական պատգամավորը ասաց. «Մի հատ թաշկինակ տվեք, որ արցունքները մաքրի»: Պարոն Բոստանջյանը հետաքրքրվեց, թե ում է պատկանում այս տիեզերական ու հրաշալի հավանականության տեսությունը՝ նկատի ունենալով 1000 դրամի նախագիծը: «Էյնշտեյնների մոտ չի ծագել, այլ ծագել է Իսրայելում, որտեղ ազգային տուրքով ամենամարտունակ բանակներից մեկն են ստեղծել»,- պատասխանեց Այվազյանը: Ինչից հետո տնտեսագետը առաջարկություն արեց. «Իշխանությունը թող թողնի, գնա, մենք մեզ կպահենք էլի»: Վարդան Այվազյանը միանգամից հիշեց  Բոստանջյանի անցյալը. «Է, դու էլ էս իշխանություն: ԲՀԿ պատգամավոր էիր: Օրվա կեսը իշխանություն էիք: 4 տարի ախպերներ էինք իրար հետ»: